Ֆրանսիայի իշխանությունները «սառեցրել են» Rusagro-ի հիմնադրի վիլլան
Աշխարհ
Նիցցայում Rusagro-ի հիմնադիր Վադիմ Մոշկովիչի վիլլան «սառեցվել է» Ֆրանսիայի իշխանությունների կողմից 2022 թվականի ապրիլին՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթերին։
Գույքը գնահատվում է մոտ 15 միլիոն եվրո: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության կողմից 2022 թվականի ապրիլին սառեցված 59 անշարժ գույքի ցանկը ներառում է Նիցցայում գտնվող Մոշկովիչի վիլլայի հասցեն։
Փաստաթուղթը ցույց է տալիս, որ այն օգտագործվել է՝ որպես Prosperite-ի գլխավոր գրասենյակ, որի տնօրեններից է Մոշկովիչը։
