Եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո թշնամին բացելու է Սյունիքի, Վայոց ձորի հիմնախնդիրը. Վարդան Ոսկանյան
Բլոգոսֆերա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում պայքարել Արցախի համար, ապա պայքարելու ենք և արդեն իսկ սկսել ենք պայքարել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և նույնիսկ Երևանի համար։
Բաքվի բարբարոսական վարչախմբի և վերջինիս օպերատոր էրդողանական Թուրքիայի համար մեծ հաշվով չկան, առանձին վերցրած, Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ խնդիրներ, այլ կա հենց Հայաստանի հարցը։
Արցախի բռնազավթումը և տեղի հայության էթնիկ զտումը, ցավալիորեն, ապացուցեց այս ճշմարտությունը, որովհետև, եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո ծավալապաշտ թշնամին բացել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի հարցերը և ողջ Հայաստսնի հիմնախնդիրը, որը դիտարկվում է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջանի», այսպես կոչված հայեցակարգի քողի տակ»։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ