Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժեշտի խոսքով դիմել է ամերիկացիներին և ուկրաինացիներին
Աշխարհ
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը իր հրաժարականից առաջ հրաժեշտի խոսքով դիմել է ամերիկացիներին և ուկրաինացիներին։ Տեսանյութը հասանելի է ամերիկացի դիվանագետի X սոցիալական ցանցի էջում:
«Պատմության այս կրիտիկական պահին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան ծառայելը իմ կյանքի պատվարժան գործն է եղել»,- ասել է նա։
Դեսպանը նաև հիշեցրել է այն զգալի աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերել է Ուկրաինային։ Բրինքը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին Կիևում դիվանագիտական ներկայացուցչությունում կատարած աշխատանքի համար։
Ապրիլի 10-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Բրիջիթ Բրինքը հրաժարական է տալիս։
Financial Times թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Բրինքը լքում է իր պաշտոնը Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով։
