Կալլասը մտավախություն ունի՝ Թրամփը, ամեն դեպքում, ՌԴ-ի հետ գործարք կկքնքի
Աշխարհ
Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները հույս ունեն, որ ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի նկատմամբ՝ նախքան խաղաղության հասնելու իր ջանքերից հրաժարվելը, AFP-ին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
«Նրանց ձեռքում կան գործիքներ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն այդ գործիքները չեն օգտագործվում», - կարծում է Կալասը։ Նա հետաքրքրվել է՝ ինչու Վաշինգտոնը չի կիրառում այդ միջոցները «այս պատերազմին իսկապես վերջ տալու համար»:
Դիվանագետը նշել է՝ մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նույնիսկ եթե հրաժարվի միջնորդական ջանքերից, միևնույն է, կձգտի Ռուսաստանի հետ «գործարքներ կնքել և նորմալ բիզնես վարել»: «ԵՄ-ն չպետք է թուլացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ռուսաստանը խաղաղության համաձայնագրին հավատարիմ մնալու համոզիչ ապացույցներ չի ներկայացրել», - կարծում է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)