Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի յոթ կետից բաղկացած ծրագրի մանրամասները
Աշխարհ
ԱՄՆ-ն Լոնդոնում կներկայացնի Ուկրաինայի հարցով յոթ կետից բաղկացած խաղաղ ծրագիր, մանրամասները բացահայտել է The Telegraph պարբերականը:
Նրա տեղեկատվությամբ՝ առաջին երկու կետերը ներառում են անհապաղ հրադադար և Մոսկվայի ու Կիևի միջև ուղիղ բանակցությունների սկիզբ: Երրորդ կետը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելն է՝ պահպանելով ԵՄ-ի անդամակցելու հնարավորությունը։ Չորրորդ և հինգերորդ կետերը վերաբերում են տարածքային հարցերին։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Ղրիմը ռուսական, իսկ Խերսոնի, Զապորոժիեի շրջանները, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել դե ֆակտո ՌԴ-ի վերահսկողության տակ։
Վեցերորդ կետը ենթադրում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրում: Յոթերորդ կետը նախատեսում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր հարաբերությունների հաստատման, էներգետիկ ոլորտում համագործակցության և ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացման հնարավորություն: Ծրագիրը նաև առաջարկ է պարունակում Զապորոժիեի ատոմակայանը ԱՄՆ-ի կառավարմանը հանձնելու մասին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)