ԱՄՆ-ը չեղարկել է Կոլումբիայի նախագահի վիզան
Աշխարհ
Միացյալ Նահանգները չեղարկել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վիզան։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է կառավարական միջոցառման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես հիմա չեմ կարող գնալ ԱՄՆ, քանի որ կարծում եմ, որ իմ վիզան չեղյալ է հայտարարվել: Դրա կարիքը չկար, բայց ոչինչ: Ես արդեն մի քանի անգամ տեսել եմ Դոնալդ Դաքին», - ասել է Կոլումբիայի նախագահը:
Միևնույն ժամանակ, Կոլումբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պետրոյի վիզան չեղյալ չի հայտարարվել։ Գերատեսչության տվյալներով՝ «թյուրիմացություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված պատժամիջոցների հետ կապված՝ արտաքսված կոլումբիացիներին տեղափոխող ինքնաթիռի վերադարձի հետ կապված լարվածության ֆոնին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)