Մեծ Բրիտանիան բացահայտել է ուկրաինական կարգավորման ԱՄՆ ծրագիրը
Աշխարհ
Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները նախատեսում են 7 կետից բաղկացած խաղաղության ծրագիր ներկայացնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը։
«Այս պլանը դառը հաբ կլինի Ուկրաինայի համար, որը կուլ տալու համար նա տարածքներ կկորցնի՝ չստանալով ԱՄՆ-ից անվտանգության հստակ երաշխիքներ»,- ասվում է հոդվածում։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ պլանը ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են Վաշինգտոնի` Մոսկվայի դեմ բոլոր պատժամիջոցների վերացումը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցությունը, Ղրիմի ճանաչումը՝ որպես ռուսական և հրադադարի ռեժիմը։ Բացի այդ, ԱՄՆ-ը կարող է առաջարկել ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ պահանջելով, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց և Ուկրաինայից հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)