Արևմուտքը չկարողացավ Ռուսաստանին հաղթել Ուկրաինայում. պատմագետ
Աշխարհ
Ֆրանսիացի պատմաբան Էմանուել Թոդն ասել է, որ Արևմուտքի հավաքական ջանքերը չեն հանգեցրել ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի։ Այս մասին նա խոսել է գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Եվրոպան «միայն վատթարացրել է իր վիճակը»։
Թոդը նշել է, որ Արևմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու և աջակցելու վրա, սակայն չի հասել իր ռազմավարական նպատակներին։
«Ռուսաստանը հաղթեց այս պատերազմում»,- ամփոփել է պատմագետը։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ի ներգրավվածությունը Մոսկվայի հետ առճակատմանը հանգեցրել է Եվրոպայի համար տնտեսական և քաղաքական ծախսերի, և իրավիճակը շարունակում է վատթարանալ։
«Եվրոպան ներքաշվել է կոնֆլիկտի մեջ, որը հանգեցրել է նրան կորուստների։ Ռուսաստանը, սակայն, պահպանել է իր դիրքերը», - ասել է Թոդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)