Ֆրանսիայում կոշտ են արտահայտվել Մակրոնի պահվածքի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր գրաքննությամբ երկիրը համաշխարհային ծաղրի առարկա է դարձրել: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել Է ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Ֆրանսիան սկսում է գրաքննություն և դառնում համաշխարհային ծաղրի առարկա», - կոշտ է արտահայտվել քաղաքական գործիչը:
Ֆիլիպոն նաև ընդգծել է՝ համաձայն է ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերի հետ, ով այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Եվրամիությունն անվանել է բռնապետություն՝ խոսքի ազատության և աջակողմյան պոպուլիստներին ճնշելու քաղաքականության պատճառով:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել