ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի. Դեմոյան
Բլոգոսֆերա
«Հարգելի երևանցինե´ր, երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով»,-ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ առաջարկին, գրում է Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նա նշում է.
«ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի, այլ Իսահակյանին թրաֆիքինգի ենթարկելով ցանկանում է Երևանի սիմվոլիկ քարտեզից դուրս հանել բուհերի ու ուսանողության հետ որևէ կապ ու ընդհանրություն ունեցող տեղանունը՝ որպես նախերգանք խոշորամասշտաբ կոռուպցիոն մի ծրագրի, որի անունն է Սնուփ Դոգի անվան «Ակադեմիական քաղաք»:
Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը»։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ