Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ․ Էրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաննը առաջին անգամ հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո։
Երկրաշարժերի վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ նախագահ Էրդողանը աջակցության խոսքեր է հղել Թուրքիայի քաղաքացիներին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր քաղաքացիներին եմ փոխանցում իմ մաղթանքներն արագ ապաքինման համար։ Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը եղել է 6.2 մագնիտուդ։
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, զոհեր չկան։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին