Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին
Աշխարհ
Շվեյցարիան առաջին անգամ միացել է ռուսական լրատվամիջոցների դեմ եվրոպական պատժամիջոցներին: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Խոսքն ութ զանգվածային լրատվամիջոցների մասին է՝ EADaily, «Լենտա», News Front, RuBaltic, «Յուժնի Ֆրոնտ», «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ», «Կրասնայա զվեզդա» և Fondsk։ Եվրամիությունը դրանք ներառել է փետրվարին հաստատված հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի մեջ։
Նշվում է, որ ըստ Տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) հրապարակած փաստաթղթի՝ Շվեյցարիան նույնպես այդ հրատարակությունները ներառել է իր պատժամիջոցների ցանկում։ Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 23-ից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում