Ուկրաինան հայտարարել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ նոր բանակցությունների մասին
Աշխարհ
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի՝ ապրիլի 29-ին։ Այս մասին հայտնել է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի աղբյուրին։
«Ուկրաինան և Միացյալ Նահանգները այսօր կառավարությունների և տեխնիկական խմբերի մակարդակով կքննարկեն հազվագյուտ մետաղների և հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը։ Այն կարող է շուտով ստորագրվել», - ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագրի ստորագրման հստակ ամսաթիվ դեռևս չկա։ Նա պարզաբանեց, որ կողմերը դեռ պետք է կարգավորեն տեխնիկական մանրամասները, բայց ընդհանուր առմամբ գործարքը գրեթե պատրաստ է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ