Չինաստանը մաքսատուրքերից ազատում է ևս մեկ ամերիկյան ապրանք
Աշխարհ
Չինաստանը չեղարկել է ԱՄՆ-ի մեկ այլ ապրանքի վրա սահմանված 125 տոկոսանոց մաքսատուրքը, որը սահմանվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին ի պատասխան։ Այս մասին հաղորդում է Reuters-ը , որի աղբյուրները նշում են, որ խոսքը վերաբերում է էթանին, որը թերթաքարային գազի արդյունահանման ենթամթերք է և օգտագործվում է նավթաքիմիական արդյունաբերության մեջ։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ այս միջոցառումը կնվազեցնի այս ապրանքն օգտագործող չինական ընկերությունների վրա ճնշումը, և պարզաբանել են, որ մաքսատուրքի չեղարկման մասին հրապարակայնորեն չի հայտարարվում։ Լրագրողների տվյալներով՝ Պեկինը գնում է ամերիկյան էթանի արտահանման գրեթե կեսը, որը 2024 թվականին հասել է օրական ռեկորդային 492 հազար բարելի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)