ԱՄՆ-ն պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց Իրանի դեմ՝ միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար
Աշխարհ
Միացյալ Նահանգները պատրաստ է դիմել ցանկացած գործողության Իրանի դեմ՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար։ Այս մասին National Interest ամսագրի համար հոդվածում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Այս նպատակին հասնելու արդյունավետ վաղ դիվանագիտությունն այժմ ընթացքի մեջ է, բայց նախագահը հստակեցրել է, որ Իրանին նման ռումբ ձեռք բերելը կանխելու բոլոր տարբերակները մնում են սեղանին», - գրել է Ուոլցը։
Ամերիկացի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ նպատակն է նաև զրկել Իրանին նավթից ստացված եկամուտներից, այդ թվում՝ Չինաստանից , որպեսզի կանխվի դրանց օգտագործումը Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը հարստացնելու և ահաբեկիչներին ֆինանսավորելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին