Չինաստանը կարող է միլիոնավոր աշխատատեղեր կորցնել
Աշխարհ
Եթե ԱՄՆ-ն պահպանի չինական ներմուծման 145 տոկոսանոց մաքսատուրքերը, Չինաստանը կարող է շատ արագ կորցնել 10 միլիոն աշխատատեղ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը զգուշացրել է այս մասին։ Նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը։
Եթե Վաշինգտոնը մի փոքր նվազեցնի մաքսատուրքերը, կորուստների մասշտաբը կնվազի մինչև հինգ միլիոն։ Բեսենտը հիշեցրել է, որ Չինաստանը գրեթե հինգ անգամ ավելի շատ ապրանքներ է վաճառում Միացյալ Նահանգներին, քան գնում է Միացյալ Նահանգներից։ Արդյունքում, մաքսատուրքերի հիմնական բեռը կընկնի Չինաստանի վրա։
«Մաքսատուրքերը նրանց համար անտանելի են», - համոզված է նախարարը։
