Թրամփն ասել է, որ անձամբ է գրառումներ անում սոցցանցերում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է անձամբ գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Այս մասին նա հայտարարել է The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։
«Ես դա այնքան արագ եմ անում։ Դուք կզարմանաք։ Երբեմն ես եմ թելադրում նրանց, բայց ես սիրում եմ դա ինքս անել», - ասել է նա։
Թրամփի հիմնական սոցիալական ցանցը Truth Social-ն է, որտեղ նա տեղափոխեց իր հիմնական գործունեությունը, այն բանից հետո, երբ նրա հաշիվը արգելափակվեց Twitter-ի (այժմ՝ X) կողմից 2021 թվականին՝ իր առաջին ժամկետի վերջին օրերին։
