Իսպանիայում հոսանքազրկման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել
Աշխարհ
Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հետևանքով առնվազն հինգ մարդ Է զոհվել: Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է El Pais թերթը։
«Իսպանիայի հյուսիսում գտնվող Օրենս նահանգում երկու ծնող և երեխա մահացել են իրենց տանը շմոլ գազի թունավորումից, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրական գեներատորից: Վալենսիայում մի կին մահացել է թթվածնի պակասից, երբ հոսանքազրկման պատճառով սարքը խափանվել է, որն օգնում էր նրան շնչել, իսկ Մադրիդում մոմից առաջացած հրդեհից ևս մեկ կին է մահացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Իսպանիայի գրեթե ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մեծ անջատում է տեղի ունեցել։ Դա ազդեց հասարակական տրանսպորտի, էլեկտրահաղորդման գծերի և հեռախոսային ծառայությունների վրա՝ Մադրիդի, Բարսելոնայի և Լիսաբոնի որոշ հատվածներում։ Սուպերմարկետներում առաջացել են հսկայական հերթեր։
