Թրամփը արգելափակում է Ավստրալիայից Ուկրաինա տանկերի առաքումը․ Bild
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոչընդոտում է Ավստրալիայի իշխանությունների կողմից ամերիկյան Abrams տանկերի Ուկրաինային փոխանցումը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է գերմանական Bild թերթը։
2024 թվականի հոկտեմբերին Ավստրալիան խոստացել էր Ուկրաինային փոխանցել M1A1 Abrams տիպի 49 մարտական տանկ՝ 164 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում։ Սակայն սպառազինությունների համակարգերը «դեռ սպասում են արտասահմանում տեղակայման վերջնական հաստատմանը», -գրում է պարբերականը։
Նշվում է, որ Թրամփի վարչակազմը բողոքարկում է ամերիկյան արտադրության զենքի վերջնական օգտագործման վերաբերյալ դրույթը։ Այսպիսով, մատակարարումից նույնիսկ 30 տարի անց Ավստրալիան կպահանջի վերարտահանման թույլտվություն։ Ավստրալիայի իշխանությունները դեռևս նման թույլտվություն չեն ստացել ԱՄՆ-ից, հավելում է Bild-ը։
