Շվեդիայի կենտրոնում կրակոցներ են հնչել, կան զոհեր
Աշխարհ
Շվեդիայի Ուփսալա քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Շվեդիայի ոստիկանության պորտալում։
Անվտանգության ուժերի տվյալներով՝ ապրիլի 29-ի երեկոյան Վաքսալա հրապարակի մոտակայքում կրակոցներ են լսվել։
«Մի քանի մարդկանց մոտ հայտնաբերվել են հրազենային վերքերին համապատասխանող վնասվածքներ։ Հաստատվել է, որ կրակոցների հետևանքով մահացել է երեք մարդ», - ասվում է հայտարարության մեջ։
