Եվրամիությունը դասեր կքաղի Իսպանիայում և Պորտուգալիայում տեղի ունեցած էներգետիկ աղետից
Աշխարհ
Եվրամիությունը դասեր կքաղի Իսպանիայում և Պորտուգալիայում տեղի ունեցած «աննախադեպ էլեկտրաէներգիայի անջատումներից», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
«Իհարկե, մենք կսովորենք բոլոր դասերը, որոնք պետք է քաղել սրանից, և մենք ունենք դրա համար բոլոր համապատասխան ուղիները: Մենք սերտորեն համագործակցում ենք ազգային և եվրոպական ցանցերի կառավարիչների հետ և շատ մանրամասն կուսումնասիրենք պատճառները, պատրաստվածության մակարդակը », - ասել է նա:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը դեռևս ի վիճակի չէ եզրակացություններ անել, թե ինչ է իրականում տեղի ունեցել ԵՄ մի քանի երկրների էլեկտրացանցերում, պետք է սպասել փորձագիտական գնահատականների։ Վերլուծությունն ավարտելու և եզրակացություններ անելու համար ժամանակ կպահանջվի։
