Թրամփի սակագները ստիպել են Volvo-ին դադարեցնել կանխատեսումները և սկսել ծախսերի կրճատում
Աշխարհ
Volvo Cars-ը հայտարարել է 18 միլիարդ շվեդական կրոն (մոտ $1.87 միլիարդ) ծախսերի կրճատման և ԱՄՆ գործողությունների վերակառուցման մասին՝ Թրամփի սակագնային ճնշման ֆոնին։ Ընկերությունը հետ է վերցրել 2025 և 2026 թվականների ֆինանսական կանխատեսումները։
2025-ի առաջին եռամսյակում Volvo-ի շահույթը նվազել է 60%-ով՝ հասնելով 1.9 միլիարդ կրոնի։ Ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով պատմական ցածր մակարդակի, հայտնում է Reuters-ը:
Նոր գործադիր տնօրեն Հական Սամուելսոնը հայտարարել է, որ հիմնականում կրճատումներ կլինեն գրասենյակային աշխատակիցների շրջանում, և ընկերությունը կփորձի համագործակցել Geely-ի հետ՝ ծախսերի սիներգիայի համար։
