Ուկրաինան մերժել է Պուտինի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարի մասին առաջարկը
Աշխարհ
Ուկրաինայի իշխանությունները մերժել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ ժամանակավոր հրադադարի մասին, այն անվանելով «Միացյալ Նահանգներին խաբելու փորձ»։ Այս մասին գրում է Associated Press-ը։
«Ուկրաինացի պաշտոնյաները ծաղրեցին Պուտինի հրադադարի մասին հայտարարությունը», - ասվում է տեքստում։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կտրուկ է խոսել Ռուսաստանի նախաձեռնության մասին, իսկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան փորձում է «խաբել» Միացյալ Նահանգներին։
Բացի այդ, պարբերականի հաղորդմամբ, Զելենսկին պնդում է երեսնօրյա զինադադար հաստատել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում