Ավստրալիայի Մակքուորի կղզում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ավստրալիայի Մակքուորի կղզում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնի (EMSC) կայքից։
Ցնցումների ուժգնությունը կազմել է 6,8 բալ։ Դրանցից առաջինը գրանցվել է UTC ժամանակով ժամը 14:53-ին (ապրիլի 29-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 18:53-ին):
Բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Հոբարթ քաղաքից մոտ 1,4 հազար կմ հարավ-արևելք, որը Թասմանիա նահանգի մայրաքաղաքն է։ Երկրաշարժի օջախը, իր հերթին, գտնվել է 10 կմ խորության վրա։
Այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում