Բերբոքը կոչ է արել թույլ չտալ «Հյուսիսային հոսքի» վերակենդանացումը
Աշխարհ
Գերմանիայի հեռացող արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է թույլ տա «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերակենդանացումը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
««Հյուսիսային հոսք 2»-ի վերագործարկումից հրաժարվելը մեր լավագույն ինքնապաշտպանությունն է։ Եվրամիության համախմբվածությունը մեր կյանքի ապահովագրությունն է և միշտ պետք է լուրջ ընդունվի», - ասել է Բերբոքը։
Ինչպես գրում է Bloomberg-ը, այսպես է մեկնաբանել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը այն խոսակցությունները, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կարող է հանգեցնել Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների վերսկսմանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում