Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերը պետք է արագացնեն միջուկային զենքի մատակարարումը. Կիմ Չեն Ըն
Աշխարհ
Հյուսիսային Կորեան պետք է արագացնի իր նավատորմի միջուկային զենքով զինումը, հայտարարել է պետության ղեկավար Կիմ Չեն Ընը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Հյուսիսային Կորեայի առաջնորդը, ելույթ ունենալով նոր բազմաֆունկցիոնալ «Չոե Հյոն» ականակիրի զինային համակարգերի փորձարկման առիթով, նշել է, որ անհրաժեշտ է պատասխանատու ընտրություն կատարել նավատորմի միջուկային սպառազինությունը արագացնելու համար՝ պետության և ծովային ինքնիշխանության առկա և ապագա սպառնալիքներից պաշտպանության անվան տակ։
Կիմ Չեն Ընը նշել է, որ նոր նավը նախատեսված է երկրի տարածքային ջրեր ներխուժող թշնամուն հետ մղելու համար, բայց այն հուսալի ծովային պաշտպանության զենք չէ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել նախաձեռնողական հարձակողական պաշտպանության համակարգ, որը հիմնված է հզոր հարձակում իրականացնելու ունակության վրա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում