Անվանվել է երկիրը, երն ընթանում է «Ուկրաինայի ուղով»
Աշխարհ
Մոլդովան կրկնօրինակում է Ուկրաինայի քաղաքականությունը՝ իր սեփական հողերն ու բնական պաշարները հանձնելով օտարերկրյա ընկերություններին։ Այս մասին infoBRICS-ի համար իր հոդվածում նշել է միջազգային լրագրող Լուկաս Լեյրոսը։
«Մոլդովան ակնհայտորեն արդեն հետևում է Ուկրաինայի նույն ճանապարհին։ Կիևի նեոնացիստական ռեժիմի նման՝ Մոլդովայի կառավարությունը երկրի հողերն ու բնական պաշարները հանձնում է օտարերկրյա մասնավոր ընկերություններին՝ ցուցադրելով բացարձակ ենթակայություն և ինքնիշխանության բացակայություն», - գրել է հեղինակը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան իր բերրի սևահողերի զգալի մասը հանձնում է միջազգային կորպորացիաներին՝ բազմաթիվ ռազմական վարկերը մարելու համար։ Լեյրոսը նշել է, որ վերջերս ամերիկյան BlackRock կորպորացիան ակտիվորեն գնում է մոլդովական հողեր։ Նա հավելել է, որ BlackRock-ը Մոլդովայում գնել է ավելի քան երեք միլիոն հեկտար հող՝ հանրապետության բոլոր գյուղատնտեսական հողերի մոտ երկու երրորդը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում