Անկախ, ինքնիշխան Ուկրաինան Մոսկվայի իմպերիալիզմի դեմ լավագույն ռազմավարական երաշխիքն է. Էստոնիայի վարչապետ
Աշխարհ
Էստոնիան պատրաստ է զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ «աջակիցների կոալիցիայի» կազմում։ Այս մասին հայտարարել է Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, փոխանցում է ERR-ը։
«Ուկրաինայիի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է։ Անկախ, ինքնիշխան Ուկրաինան, որը պատկանում է եվրոպական ընտանիքին, Մոսկվայի իմպերիալիզմի դեմ լավագույն ռազմավարական երաշխիքն է բոլորիս համար։ Մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք գործողություններով ամրապնդել դրական մտքերը», - հայտարարել է նա։
Քաղաքական գործիչը նշել է՝ զինվորներին ուղարկելուց առաջ կառավարությունը համապատասխան մանդատ կխնդրի Էստոնիայի խորհրդարանից: Ինչպես նշել են լրագրողները, զորակազմում ընդգրկված են 50-250 զինծառայողներ։ Ընդ որում, սովորաբար ստորաբաժանման չափը կազմում է մոտ 150 մարտիկ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում