Economist-ը պարզել է՝ ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վատիկանում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը տեղեկացրել է՝ Կիևը պատրաստ է անվերապահ հրադադարի, և որ Թրամփը չպետք է հրաժարվի խաղաղ գործընթացից, որը կարող է ապահովել միայն ինքը, գրում է The Economist-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թրամփի և Զելենսկու միջև Ֆրանսիայի կազմակերպած զրույցը տևել է 15 րոպե։ «Ուկրաինայի առաջնորդը Վատիկան է մեկնել միայն վերջին պահին՝ հանդիպման հաստատումից հետո», - գրում է պարբերականը։
Բանակցություններից հետո Ուկրաինայի առաջնորդը հայտնել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է «լիակատար և անվերապահ հրադադարը»: Նա դրանք նկարագրել է որպես «շատ խորհրդանշական»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում