Իսրայելը նախազգուշացրել է Սիրիային
Աշխարհ
Իսրայելի բանակը նախազգուշական հարված է հասցրել Սիրիայի Սահնայա քաղաքում՝ «ծայրահեղականների» դեմ, որոնք, ըստ Իսրայելի, պատրաստվում էին հարձակվել Դրուզ փոքրամասնության վրա։ Այս մասին հայտնել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարությամբ, հայտնում է Reuters-ը ։Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի մերձակայքում՝ Դրուզ բնակչությամբ տարածքներում կրոնական բախումների հետևանքով։
Իսրայելը Դամասկոսում իշխանության եկած սուննի իսլամիստներին համարում է սահմանային սպառնալիք և խոստացել է պաշտպանել Դրուզ համայնքին՝ որի հետևորդները կան Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում։
Հարվածը ներկայացվել է որպես նախազգուշացում՝ ուղերձով Սիրիայի իշխանություններին, որ Իսրայելը ակնկալում է նրանց քայլերը՝ Դրուզների անվտանգության ապահովման ուղղությամբ։
Սիրիայի ՆԳՆ խոսնակը Reuters-ին հայտնել է, որ Սահնայայում հարվածի վերաբերյալ հաստատված տեղեկություններ չունի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում