Times-ը բարձրաձայնել է Եվրոպայի բացարձակ անկարողության մասին
Աշխարհ
Եվրոպայի համար դժվար կլինի անգամ 25 հազար զինծառայող հավաքել Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար, քանի որ նրա բանակները թերի համալրված են և անբավարար ֆինանսավորված: Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը պնդում է, որ զրուցակիցները բացահայտել են եվրոպական երկրների ՊՆ նախարարների և բարձրաստիճան ռազմական ղեկավարության բանակցությունների բովանդակությունը, որոնց ընթացքում քննարկվել է միացյալ առաքելություն ձևավորելու ծրագիրը:
Պարբերականի տվյալներով ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը դիմել է գործընկերներին՝ խնդրելով 64-հազարանոց զորախումբ ստեղծել՝ Ուկրաինա ուղարկելու համար, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)