Թրամփի սակագները հարվածում են Չինաստանին. արդյո՞ք սկսվել է արտադրական ճգնաժամը
Աշխարհ
Չինաստանի արդյունաբերական ակտիվությունը ապրիլին կրճատվել է վերջին 16 ամսվա ընթացքում ամենարագ տեմպերով՝ ԱՄՆ-ի նոր սահմանած 145% սակագների ազդեցությամբ։ Արտադրական PMI-ն հասել է 49.0-ի՝ նախորդ ամսվա 50.8-ի փոխարեն, վկայելով տնտեսական սառեցման մասին։
Արտահանման պատվերները նվազել են մինչև 44.7, իսկ տնտեսագետներն ակնկալում են, որ Պեկինը կխթանի ֆինանսական աջակցությունը՝ թուլացնելու արտաքին ճնշման հետևանքները։ Չինաստանի արտգործնախարարը մերժել է Վաշինգտոնի հետ սակագնային հաշտության գաղափարը՝ հայտարարելով, որ «զիջումներն ուժեղացնում են ճնշողին», հայտնում է CNN Business-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)