85 տարի լռության մեջ թաքնված թագավորական գանձերը բացահայտվեցին Վիլնյուսի տաճարում
Աշխարհ
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի տաճարի ստորգետնյա դամբարաններից հայտնաբերվել են միջնադարյան թագավորական թանկարժեք գանձեր, որոնք համարվում էին կորած՝ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին թաքցվելուց հետո։ Գանձերի թվում են թագեր, շղթաներ, մատանիներ, գավազաններ և տապանագրեր, որոնք պատկանել են Լեհաստանի և Լիտվայի միապետներին՝ այդ թվում Ալեքսանդր Յագելլոնին, Եղիսաբեթ Ավստրիացուն և Բարբարա Ռադզիվիլին։
Գործողությունները սկսվել են 2024-ի սեպտեմբերին, երբ հետազոտողները նորից ուսումնասիրել են Վիլնյուսի տաճարի գմբեթները՝ այս անգամ էնդոսկոպիկ տեսախցիկի միջոցով։ Դեկտեմբերին նրանք հայտնաբերել են գանձերը՝ փաթեթավորված 1939 թվականի սեպտեմբերի թերթերի մեջ , հայտնում է CNN Style -ը ։
Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը հայտնագործությունը որակել է որպես «անգնահատելի պատմական արժեք, ազգային ինքնության խորհրդանիշ և զարդարվեստի վարպետության վկայություն»։
Գտնված իրերը ներկայում վերականգնվում են և շուտով կցուցադրվեն հանրության համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում