Մասկը կարող է մնալ Սպիտակ տան պաշտոնում այնքան ժամանակ, որքան ցանկանում․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ-ի կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) ներկայումս ղեկավարող ձեռնարկատեր Իլոն Մասկը կարող է մնալ պետական ծառայության մեջ այնքան ժամանակ, որքան ցանկանում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թիմի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հեռարձակվել է Fox News հեռուստաալիքով։
«Կարող ես մնալ այնքան, որքան ուզում ես», - ասել է Թրամփը Մասկին։
Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատրաստվում է վերանայել Մասկի որոշմամբ կատարված որոշ կրճատումներ։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ DOGE դեպարտամենտը բացահայտել է միլիարդավոր դոլարների հասնող վատնման և խարդախության բազմաթիվ դեպքեր։
Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Մասկը մտադիր է մայիսից սկսած կրճատել իր մասնակցությունը ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման իր ղեկավարած գերատեսչության գործունեությանը։
