Շոյգուն նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման Ռուսաստանի պայմանները
Աշխարհ
Մոսկվան պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈւ) դուրսբերումը Ռուսաստանի տարածքից, այդ թվում՝ նոր շրջաններից, և Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է հակամարտության կարգավորման Ռուսաստանի պայմանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ։
«Ուկրաինական ճգնաժամի լուծման առաջարկները լավ հայտնի են՝ ուկրաինական զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի նոր շրջաններից, Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումից հրաժարվելը, Ուկրաինայի ապառազմականացումը և դենացիֆիկացիան», - ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ Մոսկվան շնորհակալ է BRICS երկրներին ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ըմբռնման համար։
