Չինաստանը չեղարկում է Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ պատժամիջոցները
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մետսոլան քաղաքական խմբակցությունների ղեկավարներին տեղեկացրել է Չինաստանի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների, նրանց ընտանիքների անդամների և խորհրդարանական հանձնաժողովների նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է ԵԽ մամուլի ծառայությունը։
«Մեր խորհրդարանական հանձնաժողովները պետք է կարողանան քննարկել եվրոպական շահերը իրենց չինացի գործընկերների հետ՝ առանց հետևանքներից վախենալու։ Չինաստանի հետ մեր հարաբերությունները մնում են բարդ և բազմակողմանի։ Դրանց հետ գործ ունենալու լավագույն միջոցը համագործակցությունն ու երկխոսությունն է», - նշվում է հաղորդագրության մեջ։
Եվրախորհրդարանի փաստաթղթում նշվում է, որ չինական իշխանությունների այս որոշումը «նշանակում է քայլ Չինաստանի հետ խորհրդարանական երկխոսության վերականգնման գործում»։ Միևնույն ժամանակ, հանդիպումը հաստատեց, որ «պատժամիջոցների վերացումը չի նշանակում, որ Եվրախորհրդարանը կանտեսի ԵՄ-Չինաստան հարաբերություններում առկա խնդիրները»։
