Շոյգուն անընդունելի է համարել Թեհրանի դեմ ուղղված ագրեսիվ հայտարարությունները
Աշխարհ
Ռուսաստանը չի ընդունում Իրանի նկատմամբ ագրեսիվ հայտարարությունները, Մոսկվան պատրաստ է կայուն լուծումներ փնտրել իրանական միջուկային ծրագրի թեմայով, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մենք Թեհրանի դեմ ագրեսիվ հայտարարությունները համարում ենք բացարձակապես անընդունելի», - ասել է Շոյգուն տեսաուղերձում, որը ներկայացվել է չորեքշաբթի օրը Բրազիլիայի մայրաքաղաքում անվտանգության հարցերով զբաղվող BRICS պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը միշտ կողմ է եղել և շարունակում է կողմ լինել Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը կայունացնելու և նվազեցնելու համատեղ քաղաքական և դիվանագիտական քայլերին։ Մենք պատրաստ ենք փնտրել կայուն բանակցային լուծումներ», - նշել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը։
