Կիևի ու Վաշինգտոնի միջև համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Ուկրաինայի վարչապետ
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Շմիգալը մանրամասնել է, որ Կիևն արդեն պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, և կողմերը վերջնականապես համաձայնեցնում են տեխնիկական մանրամասները։
«Համաձայնագիրը ներառում է հետևյալ դրույթները. Ուկրաինայում ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր, որի խորհուրդը կազմված կլինի վեց մարդուց՝ երեքական անդամ յուրաքանչյուր կողմից։ Նվիրատվությունները նույնպես հավասարապես կբաշխվեն։ Կիևը կկարողանա ստանալ ռազմական օգնություն, ռազմական օգնությունը որպես հիմնադրամին կատարված ներդրում համարելու հնարավորություն, Ուկրաինան պահպանում է բոլոր ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը»,-նշել է Ուկրաինայի վարչապետը։
