Ճապոնիայում համեմատել են Պուտինի և Զելենսկու մոտեցումները
Աշխարհ
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ժամանակ է ձգում և ձգձգում է ռազմական գործողությունները։ Նա դա անում է՝ չնայած Ռուսաստանի առաջարկած 72-ժամյա հրադադարին և Մոսկվայի՝ բանակցելու պատրաստակամությանը։ Այս մասին հայտնել Է ճապոնա-ռուսական կապերի ընկերության խորհրդական-տնօրեն Յուկիո Ասաձուման, գրում է Lenta-ն։
«Նախագահ Պուտինի հայտարարած 72-ժամյա նոր հրադադարի նշանակությունը մեծ է», - հստակեցրել է նա: Խորհրդականի խոսքով՝ անգամ այն դեպքում, երբ հրադադարը ժամանակավոր է լինելու, եթե հրադադարի կրկնության դեպքում մարտական գործողություններն աստիճանաբար հանդարտվեն, դա արդյունավետ մոտեցում է:
Ասաձուման նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների և զինադադարի վերաբերյալ մոտեցումների տարբերությունը։ «Նախագահ Պուտինն հայտնել է՝ պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ Ի պատասխան՝ Զելենսկին ամեն կերպ խուսափում է ուղղակի բանակցություններից» - որպես օրինակ ներկայացրել է նա։ Խորհրդականի կարծիքով՝ Զելենսկին պարզապես ցանկանում է ժամանակ շահել և ձգձգել հակամարտությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում