Մասկը արձագանքել է իր՝ Tesla-ից հեռանալու մասին լուրերին
Աշխարհ
Wall Street Journal-ի հաղորդագրությունն այն մասին, որ Tesla-ն սկսել է նոր գործադիր տնօրենի որոնումները, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Wall Street Journal-ի դիտավորյալ կեղծ հրապարակումը և Tesla-ի տնօրենների խորհրդի հստակ հերքումը չներառելը էթիկական չափորոշիչների չափազանց լուրջ խախտում է», - ասել է նա։
Ավելի վաղ WSJ-ն գրել էր, որ Tesla-ի տնօրենների խորհուրդը փնտրում է Իլոն Մասկի իրավահաջորդ ավտոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում