Իրանը հերքում է Բանդար Աբբասում տեղի ունեցած պայթյունի պատճառի մի քանի վարկածներ
Աշխարհ
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում անցած շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունը անօդաչու թռչող սարքերի կիրառման կամ դիվերսիայի հետևանք չի եղել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Շահրիյարին։
Իրանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորվել՝ առնվազն 1200-ը։
«Դիվերսիոն կամ անօդաչու թռչող սարք չի եղել, սակայն հետաքննությունը շարունակվում է»,- ասել է Շահրիարին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում