Հարավային Ամերիկայում դեղին տենդից 74 մարդ է մահացել. ՄԱԿ
Աշխարհ
Լատինական Ամերիկայում դեղին տենդով հիվանդացության բռնկում է արձանագրվել. տարեսկզբից ի վեր Բոլիվիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Պերուում, ընդհանուր առմամբ, հիվանդացել է 189 մարդ, նրանցից 74-ը մահացել է։ Այս մասին հայտնել է Համաամերիկյան առողջապահական կազմակերպությունը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկյան տարածաշրջանի չորս երկրում գրանցվել է մարդկանց շրջանում դեղին տենդի 189 հաստատված դեպք, որոնցից 74-ը՝ մահացու ելքով», – նշել է կազմակերպությունը՝ վկայակոչելով 2025 թվականի տվյալները։
Ընդ որում, ամենամեծ թվով դեպքերը՝ 102, գրանցվել են Բրազիլիայում, որոնցից 41-ը եղել են մահվան ելքով։ Կոլումբիայում հաստատվել է դեղին տենդի 53 դեպք, այդ թվում՝ 21 մահ, Պերուում՝ 32 դեպք, որոնցից 11-ը՝ մահվան ելքով։ Բոլիվիայում արձանագրված 2 դեպքերից մեկը եղել է մահվան ելքով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում