Եվրահանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացնում ԵՄ-ի պաշտպանական կարողությունների ուժեղացման համար
Աշխարհ
Եվրահանձնաժողովը ապրիլի 30-ին հայտարարել է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի (EDF) շրջանակներում 910 միլիոն եվրո ներդնելու մասին՝ Եվրոպայում ուժեղ և նորարարական պաշտպանական արդյունաբերության ստեղծման նախագծերի համար։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Ընտրված առաջարկները նպաստում են այնպիսի կարևորագույն պաշտպանական կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, որոնք եվրոպական սպառազինություններին թույլ կտան հակազդել ի հայտ եկող սպառնալիքներին և պաշտպանել մեր քաղաքացիներին՝ լինի դա մեր հավաքական պաշտպանության ամրապնդման կամ մեր գործընկերներին, օրինակ՝ Ուկրաինային աջակցելու ճանապարհով», – ասել է պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Անդրիուս Կուբիլյուսը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում