Թրամփը կմեծացնի ԱՄՆ զինված ուժերն ու նրանց ֆինանսավորումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել ԱՄՆ զինված ուժերը և նրանց ֆինանսավորումը։ Այս մասին նա ասել է Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայում զինվորականների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ամերիկյան բանակը շուտով կդառնա ավելի մեծ, ավելի լավը, ուժեղ և հզոր, քան երբևէ: Մենք հենց նոր ընդունեցինք բյուջեն»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Նրա խոսքով՝ դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն է։ Խոսքը ավելի քան 1 տրիլիոն դոլարի մասին է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)