Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը
Հասարակություն
Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ուկրաինական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Վիշիվանկայի (ասեղնագործության) օրվա առիթով մայիսի 15–ին Երևանում կազմակերպել է միջոցառումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավանդական զգեստներով համայնքի ներկայացուցիչները նախ հավաքվել են Ազատության հրապարակում: Ապա մեկնարկել է տոնական երթը: Այնուհետև մարդիկ հավաքվել են ուկրաինացի հայտնի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ, որտեղ տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:

Վիշիվանկայի օրը ուկրաինական մշակույթային տոն է, որն ամբողջ աշխարհում ուկրաինական ավանդական հագուստի պահպանման և տարածման նպատակ ունի:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն