Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին
Հասարակություն
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին:
Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն