Հերթական զավեշտը․ վթարի կողմեր են ճանաչվել ոստիկանության պարեկը և կովը
Հասարակություն
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Տավուշի մարզում ոստիկանության պարեկային մեքենան անզգուշաբար հարվածել է ճանապարհին հայտնված կովին։ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող ապահովագրական ընկերությունը վթարի մեղավոր է ճանաչել կովին, քանի որ այդ կովն անցել է ճանապարհի չթույլատրված մասով։
Այլ կերպ ասած՝ կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը։ Վթարի կողմեր են ճանաչվել ոստիկանության պարեկը և կովը։ Հիմա ոստիկանի մեղքով վթարի պատճառով որոշվել է 2,4 մլն դրամով տուգանել կովին, բայց քանի որ կովը սատկել է, պիտի տուգանվի կովի տերը։ Գործը մտել է դատարան։
Փաստաբանների համար հետաքրքիր գործ է։ Տեսնենք, թե ով կստանձնի ոստիկանի ու կովի այս հույժ կարևոր դատավարությունը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ