«ՎԱԶ»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 15-ին, ժամը 20։00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և իրականացրել հերթապահություն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին