Քաղաքական վենդետաներ լինելու են․ ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ)
ՔաղաքականՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է՝ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։
«Դրանց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են»,- ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա՝ նշելով, որ չի կարող այդ տեսակետը չկիսել։
Հարցին՝ իսկ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի՝ պատասխանեց, թե անիմաստ է համարում մեկնաբանել հարցը. «Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն։ Մեր գործընկեր Արսեն Թորոսյանը ՔՊ խմբակցության անդամ է և մեզ հետ հավասարապես պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար, էն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։ Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը»։
Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան։
Արթուր Հովհաննիսյանը նաև նշեց՝ այո՛, վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում