ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ՝ ժամանել է Ստամբուլ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ մայիսի 16-ին սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
«Ռուբիոն Ստամբուլ է ժամանել ավելի քան երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցություններին ընդառաջ»,- ասվում է հրատարակության մեջ։
Սակայն նա չի մասնակցի Ստամբուլում Ռուսաստանից ժամանած պատվիրակների հետ հանդիպումներին։ Ռուբիոն հայտնել է, որ ամեն դեպքում ինքը կմնա Թուրքիայում՝ վերահսկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)